Լևոն Մելիք-Շահնազարյան. Պատերազմ կրկին լինելու է, ու մենք պետք է պատրաստ լինենք![]() 16 հունվարի 2013 - 15:44 AMT PanARMENIAN.Net - «Մուսալեռից Խնապատ» փաստավավերագրական թվով 4-րդ ֆիլմում ներկայացված են Արցախյան հերոսամարտի ուշագրավ դրվագները: Ֆիլմերի շարքն ունի ընդհանուր վերնագիր` «Հաղթանակի կոդը»։ Առաջին երեք ֆիլմը կարճատև են, իսկ չորրորդը տևում է գրեթե 1 ժամ: Այսօր ասուլիսի ժամանակ ֆիլմի մասին խոսել է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: «Ամբողջական ֆիլմ է, որում մեր 2 հերոսամարտերն են՝ Մուսա լեռան հերոսական պաշտպանությունն ու Խնապատինը: Գյուղը պաշտպանվել է գյուղացու շնորհիվ, այն ապրում և աճում է, դա մեր հաղթանակի կոդն է»,- ասաց նա: Նրա խոսքով՝ մեր պահանջները պետության հնարավորություններից մեծ են, բայց հայ հողագործը միշտ պատրաստ է բահը վայր դնել և զենք վերցնել պայքարի համար: «Ֆիլմը մեծ դաստիարակչական նշանակություն կունենա ժողովրդի և երիտասարդության համար, չնայած նրանում պատերազմ չկա: Ֆիլմը շատ հուզիչ է, անկեղծությունը ստիպում է, որ տարվես ֆիլմով ու հավատաս ապագային», - ասաց քաղաքագետն ու համոզմունք հայտնեց, որ պատերազմ կրկին լինելու է, ու մենք պետք է պատրաստ լինենք: Ֆիլմի ռեժիսոր Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը վաղուց կար, նկարահանող խումբը մասնակցել էր պատերազմին և Խնապատը ճանաչում էր. «Նման կղզիներ մեր պատմության մեջ միշտ եղել և կրկնվում են: Ֆիլմը փաստավավերագրական է՝ գեղարվեստական էլեմենտներով համեմված, հունվարի 28-ին կլինի պրեմիերան: Այն նաև կթարգմանվի այլ լեզուներով», - նշեց ռեժիսորը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |