Բակո Սահակյանը և Հրանտ Մարգարյանը քննարկել են ԼՂՀ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Բակո Սահակյանը և Հրանտ Մարգարյանը քննարկել են ԼՂՀ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը, քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---