Ժիրինովսկի. Ասադի տապալումը, հարձակումն Իրանի վրա՝ դա անմիջական բախում է Հայաստանում ռուսական բանակի հետ16 հունվարի 2013 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Անցած շաբաթ Ֆրանսիան զորքեր մտցրեց Մալի ապստամբ իսլամիստների դեմ գործողությանը մասնակցելու համար: Ըստ ՌԴ Պետդումայում ՌԼԴԿ խմբակցության ղեկավար, կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու, Ռուսաստանը պետք է նմանատիպ գործողություններ ձեռնարկի՝ սատարելու համար Ասադի ռեժիմին Սիրիայում, ասվում է ՌԼԴԿ պաշտոնական կայքում: ՌԼԴԿ առաջնորդը նշել է, որ զորքեր մտցնելով Սիրիա, Ռուսաստանն առաջին հերթին կպաշտպանի սեփական սահմանները ծայրահեղական իսլամիստական խմբավորումներից: «Քաթարը փորձում է մեզ շանտաժի ենթարկել, թե արաբական աշխարհը երես կթեքի մեզանից, եթե մենք սատարենք Ասադին: Բայց մենք աջակցում ենք նրան, ելնելով նրանից , որ հաջորդն Իրանն է լինելու, ՆԱՏՕ-ն անմիջականորեն կմոտենա այդ երկրին: Իրաքից նրանք արդեն մոտեցել են, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Աֆղանստանից մոտեցել են, այնտեղ հսկայական քանակությամբ զորքեր կան: Վերջին ճակատը Սիրիան է: Եվ հետո Իրանից հետո Ադրբեջանն է գալիս, իսլամիստներն արդեն կմոտենան Դաղստանին: Իսկ այնտեղ արդեն կրակոցնել են հնչում և մենք կստանանք Աստրախանի, Վոլգոգրադի ու Ռոստովի ճակատներ: Ահա սա չեն հասկանում որոշ արաբական երկրներում, Արևմտյան Եվրոպայում և մեր ընդդիմությունում, երբ ասում են, որ մենք պետք է Եվրոպայի հետ Ասադի ռեժիմին դեմ լինենք»,-ասել է նա: «Ասադի տապալումը, հարձակումն Իրանի վրա՝ դա անմիջական բախում է Հայաստանում ռուսական բանակի հետ: Ահա ինչու ենք մենք պաշտպանում Դամասկոսին: Որովհետև հակառակ դեպքում այդ իսլամիստները, ծայրահեղականները, «Ալ Քայիդան» կմոտենան Երևանին: Իսկ մեր ինչների՞ս է պետք պատերազմը Հարավային Կովկասում, որը շատ շուտով կտարածվի նաև Հյուսիսային Կովկասի վրա: Ուստի պետք է սատարել Դամասկոսի օրինական իշխանություններին, և Սերգեյ Լավրովը, և երկրի ղեկավարներն արդեն իսկ ասել են այդ մասին»,-հավելեց նա: «Ֆրանսիան շատ հանգիստ իր զորքերն է մտցնում ցանկացած նախկին ֆրանսիական գաղութ: Ողջ Արևմտյան Աֆրիկան՝ ինչ էլ պատահի Ֆրանսիան անհապաղ իր դեսնատայիններին, իր ավիացիան է գործուղում և օգնում է գործող իշխանություններին, որպեսզի ծայրահեղականները չկարողանան այն տապալել: Մենք նույն կերպ պետք է օգնենք այն կառավարություններին հետխորհրդային տարածքում, որոնք օգնություն կխնդրեն մեզանից, և օգնենք այնտեղ, որտեղ ծայրահեղականները մոտենում են մեր հարավային սահմաններին՝ այս դեպքում դա Սիրիան է, հեռանկարում՝ Իրանը»,-պարզաբանել է Ժիրինովսկին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում |