«Ալ Քայիդան» իր վրա է վերցրել բրիտանական BP նավթային օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը16 հունվարի 2013 - 17:43 AMT PanARMENIAN.Net - «Ալ Քայիդայի» ահաբեկիչներից մեկն իր վրա է վերցրել Ալժիրի հարավ-արևելքում բրիտանական BP նավթային օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը: Ընդ որում, ԶԼՄ-ների տվյալներով, զոհվել են ֆրանսիացիներ և երկու բրիտանացիներ, առևանգվել են այլ արտերկրյա քաղաքացիներ, չորեքշաբթի օրը հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը: «Մենք «Ալ Քայիդայի» անդամներ ենք և եկել ենք Մալիի հյուսիսից: Մենք Հալեդ Աբուլ Աբբասի բրիգադի անդամներ ենք, որը ղեկավարում է Մոհտար Բելմոհտարը»,-հայտարարել է ենթադրյալ առևանգիչներից մեկը: Անվտանգության ծառայության աղբյուրը հայտարարել է, որ ալժիրյան բանակին հաջողվել է շրջափակել առևանգիչներին: Ներկայումս բանակցություններ են տարվում՝ պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |