Առաջին ինտերակտիվ հայկական հեքիաթն Apple Store-ում է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ստեղծվել է առաջին ինտերակտիվ հայկական հեքիաթը: Հայր և որդի Գևորգյաններն ընտրել են Անահիտի մասին պատմող Աղայանի հեքիաթն ու պլանշետների համար այն դարձրել ինտերակտիվ: Գևորգյաններից կրտսերը պատասխանել է PanARMENIAN.Net ի թղթակցի հարցերին ու պատմել նաև, թե ինչու է ընտրել հենց Անահիտի մասին հեքիաթը: «Նման նախագծեր տեսել էի արտասահմանում: Մեծ տարածում ունի հատկապես «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի ինտերակտիվ տարբերակը: Անահիտի կերպարը և խորհուրդը դեռ փոքր տարիքից եմ հիշում: Նա խելացի էր ու Վաչագանի առջև դրած նրա պայմանը /արհեստ սովորելու/ հետագայում փրկեց արքայի կյանքը: Անահիտի մասին պետք է իմանալ», - ասաց ծրագրավորող Վահրամ Գևորգյանը: Նա ու դիզայնով հետաքրքրվող հայրը 5 ամսում բարի և ուժեղ կերպարի մասին հեքիաթը հավելվածում դարձրել են շարժուն` 150 էլեմենտի միջոցով: Նաև երաժշտություն են ավելացրել ու ներկայացրել 3 լեզվով: «Մոտ 1 ամսիս առաջ ներկայացրել ենք Apple Store-ում է: Արժեքը` 3.99 դոլար: Հավելվածը նախատեսված է iPad-երի և mini iPad-երի համար: Առաջիկայում կներկայացնենք նաև Android-ների համար: Սմարթֆոնների համար չենք նախատեսում, քանի որ մանր էլեմենտներ ենք օգտագործել, իսկ փոքր էկրանին դրանք չեն երևում», - ասաց Վահրամ Գևորգյանը: Հետագայում հավելվածին նոր հնարավություններ կավելացվեն, բայց սրանից բացի Գևորգյանները նաև նոր նախագիծ են մշակում, որի մասին կխոսեն ավելի ուշ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |