ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՈՂ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ15 հուլիսի 2005 - 08:21 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Տյագլոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Բարձր գնահատելով հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ընթացքը` Ա.Մարգարյանն ընդգծել է նաեւ Վ.Տյագլոյի ներդրումը այդ գործում: Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին անցած երեք տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումից հետո եւս երկու երկրների միջեւ ստեղծված կապերն ու համագործակցությունը նույն հաջողությամբ կզարգանան: Վլադիմիր Տյագլոն իր հերթին երախտագիտություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի իշխանությունների, մասնավորապես կառավարության եւ վարչապետի կողմից ցուցաբերված աջակցության համար` նշելով, որ ամենաջերմ զգացումներով ու տպավորություններով է հեռանում Հայաստանից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |