VIVASELL-Ը ՉԻ ԻՋԵՑՆԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Ինչպես «.am» PanArmenian.Net խմբագրության թղթակցին հաղորդել են VivaCell-ի կոմերցիոն բաժնից, Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատոր VivaCell-ի սակագները չեն իջեցվելու: Հիշեցնենք, որ նախօրեին «Ռեգնում» գործակալությունը, վկայակոչելով Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին, տեղեկատվություն էր տարածվել, թե հուլիսի 15-ից հնարավոր է VivaCell-ի սակագների իջեցում: Թյուրիմացության պատճառ է դարձել այն փաստը, որ նախարարը լրագրողի հետ մասնավոր զրույցի ժամանակ ենթադրություն է արել, թե շուկայում VivaCell ընկերության հայտնվելուն պես առաջացած մրցակցությունը կարող է այս կամ այն կերպ պատճառ դառնալ սակագների իջեցման համար: Ըստ նախարարի, բջջային կապի գները արդեն զգալիորեն իջեցվել են ինչպես VivaCell-ի, այնպես էլ նախկին մենաշնորհատեր «ԱրմենՏել»-ի կողմից: «Մրցակցությունը բջջային շուկայում հնարավոր է դարձնում առավել էժան, բայց միեւնույն ժամանակ որակյալ կապը»,-նշել է նախարարը, չկոնկրետացնելով սակագների իջեցման հնարավոր չափը եւ գների վերանայման ճշգրիտ ժամկետը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---