Մեծ Բրիտանիան ուժեղացնում է Ալժիրի դեսպանատան հսկողությունը

Մեծ Բրիտանիան ուժեղացնում է Ալժիրի դեսպանատան հսկողությունը

PanARMENIAN.Net - Ալժիրի արևելքում իսլամիստների հարձակման արդյունքում մի քանի բրիտանացիների առևանգումից և մահվանից հետո Միացյալ Թագավորությունն ուժեղացնում է Ալժիրում իր դեսպանատան հսկողությունը: Այդ մասին հունվարի 17-ին հաղորդել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը:

«Ես զրուցել եմ Ալժիրում մեր դեսպանի հետ և որոշում ընդունել այնտեղ ուղարկել ԱԳՆ արագ արձագանքման խումբը: Դա անհրաժեշտ է բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության հսկողությունն ուժեղացնելու և նրա աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարել է Հեյգը «Սքայ նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այս ժամին ունեցած տեղեկատվության համաձայն, Ալժիրում առևանգված մարդկանց շարքում կան Նորվեգիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի քաղաքացիներ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---