«Ժողովուրդ». Պետկրկեսի ձին սիբիրախտից է սատկել. փորձաքննության եզրակացությունը![]() 17 հունվարի 2013 - 09:51 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում է հայտնվել անասնաբուժական փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին պետկրկեսին պատկանող ձին սատկել է սիբիրախտից: Ասել է թե`սիբիրախտը Վարդենիսից հասել է մայրաքաղաք: Թերթը տեղեկացնում է, որ կրկեսի ձիերը պահվում են «10-ից 10» համալիրի ձիարշավարանում: «Ժողովուրդ»-ը, այնուամենայնիվ, փորձել է ձիարշավարանից պարզել, թե որն է ձիու անկման պատճառը: «10-ից 10» համալիրի աշխատակից Խորենը թերթի հետ զրույցում համառորեն պնդել է, որ դեռ փորձաքննության պատասխանը չկա, բացի այդ, ձին ունեցել է երիկամի խնդիր: Թե ինչ կամ ինչու են թաքցնում ձիարշավարանում, այդպես էլ անհասկանալի մնաց: «Ժողովուրդը» հավելում է, որ նշված ձիարշավարանը պատկանում է «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |