«Առավոտ». Եվրասիական միության հարցով Ռուսաստանն անթաքույց ճնշումներ է կիրառում Հայաստանի վրա17 հունվարի 2013 - 09:55 AMT PanARMENIAN.Net - «Առավոտ»-ի հետ զրույցում Դավիթ Շահնազարյանը խոսելով Հայաստանի նկատմամբ արտաքին քաղաքական հնարավոր մարտահրավերների մասին` նկատել է, որ վերջին շրջանում ծավալված` Եվրամիություն, թե՞ Եվրասիական միության բանավեճը Կրեմլի քարոզչական նախագիծն է: «Ռուսաստանը այդ կերպ փորձում է նույն նժարների վրա դնել Եվրամիությունն ու Եվրասիական միությունը, մինչդեռ դրանք բացարձակապես համարժեք չեն: Եթե Եվրամիությունը համամարդկային արժեհամակարգի հիմքով կայացած կառույց է, ապա Եվրասիական միությունը նոր կայսրության քաղաքական նախագիծ է, կասեի` քաղաքակրթական էքսկլավ ստեղծելու նախագիծ, որի ապագան իր ներկայից ավելի մշուշուտ է: Մաքսային միությանն անդամակցելը չի բխում Հայաստանի շահերից, և ոչ միայն տնտեսական առումով. դա մեր ինքնիշխանության սահմանափակում է, որովհետև Մաքսային միության փաստաթղթերում արդեն իսկ ամրագրված են վերպետական կառուցվածքներ, որոնց մաս կազմելը հակասում է մեր Սահմանադրությանը»,-նշել է Դ. Շահնազարյանը` հավելելով, որ այսօր ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին անդամակցկու հարց չկա, մինչդեռ Ռուսաստանն անթաքույց, անգամ հրապարակային ճնշումներ է կիրառում Հայաստանի վրա` Եվրասիական և Մաքսային միություններին ներգրավվելու նպատակով: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |