Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ «Շախտյորը» հաղթել է «Զամալեկ» ՖԱ-ին17 հունվարի 2013 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄԷ-ի հավաքում Դոնեցկի «Շախտյորի» առաջին մրցակիցն է եղել Եգիպտոսի «Զամալեկը»: Թիմերը հանդիպել են Matchworld Cup 2013 միջազգային մրցաշարի շրջանակներում: Ուկրաինական թիմը հաղթանակ է տարել 3:2 հաշվով: Մինչև 89-րդ րոպեն հաշիվը հավասար է եղել` 2:2: Բայց Ադրիանոյի փոխանցման շնորհիվ Հենրիխ Մխիթարյանը գրավել է հակառակորդի դարպասը` հաշիվը դարձնելով 3:2: Խաղից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ խաղը երկու թիմերի համար լավ է եղել: «Այս խաղից մեզ համար մեկնարկել է Չեմպիոնների լիգայի խաղերին նախապատրաստությունը: Յոթ օրվա նախապատարաստությունից հետո կարող եմ ասել, որ իմ ֆուտբոլիստները լավ աշխատանք են կատարել»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Դոնեցկի թիմը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 17-ին «Լոկոմոտիվի» դեմ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |