Հայաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի աբխազական երկաթուղին աշխատի17 հունվարի 2013 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ակտիվ դիրքորոշում է զբաղեցնում աբխազական երկաթուղու բացման հետ կապված հարցի կարգավորման մեջ: Այդ մասին հունվարի 17-ին Երևանում մամլո ասուլիսում իր վրացի գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը : Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուգլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստան: «Ակնհայտ է, որ մեր հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք այդ հարցը: Հայաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի աբխազական երկաթուղին աշխատի»,- ասել է Հայաստանի վարչապետը: Իր հերթին, Իվանիշվիլին հավելել է, որ Վրաստանը պետք է վերականգնի հարաբերությունները հարևան երկրների հետ: «Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան: Ցավոք սրտի, եղել և մնում են բարդ հարաբերություններ ՌԴ-ի, ինչպես նաև աբխազ ժողովրդի հետ, մենք հույս ունենք վերականգնել դրանք»,- ասել է նա, նշելով, որ խոսքը գնում է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին: Վրաստանի վարչապետը մտադիր է սեղմ ժամկետներում լուծել աբխազական երկաթուղու հարցը: «Մենք ցանկություն ունենք և պատրաստ ենք արագ լուծել այդ երկաթուղային հաղորդակցության աշխատանքի հարցը»,- ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |