Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր է քննարկել Փոլ Ժան-Օրթիզի հետ![]() 17 հունվարի 2013 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու և արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավոր դիվանագիտական խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ:Պաշտոնական հանդիպումը, որը ներառում էր Հայաստանի առաջիկա ընտրություններին, ժողովրդավարության գոյավիճակին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և Երևանի արտաքին քաղաքականության ապագա գերակայություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տեղի ունեցավ Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրում: Ավելի վաղ Հովհաննիսյանը մասնակցել էր ֆրանսահայ համայնքի հետ հանրային ֆորումին, որտեղ հանդես էր եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայկական սփյուռքի առջև ծառացած այսօրվա ու վաղվա մարտահրավերներին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |