Իրանի նախագահը խոստովանել է տնտեսական պատժամիջոցների հասցրած վնասը

Իրանի նախագահը խոստովանել է տնտեսական պատժամիջոցների հասցրած վնասը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը առաջին անգամ խոստովանել է տնտեսական պատժամիջոցների հասցրած վնասը, որոնք ԱՄՆ-ը և Եվրամիությունը կիրառել են Թեհրանի նկատմամբ, հաղորդում է «Ալ Ջազիրան»: Հունվարի 16-ին ելույթ ունենալով խորհրդարանի առաջ` Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը պետք է հաղթահարի նավթային եկամուտներից կախվածությունը, որպեսզի նվազեցնի արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը:

Ինչպես նա հայտարարել է, համաշխարհային առաջնորդների կողմից սահմանված պատժամիջոցները հանգեցրել են տնտեսական զարգացման տեմպերի դանդաղեցման և խախտել երկրի արտաքին առևտուրը: Որպես նավթի այլընտրանք նա առաջարկել է որպես եկամուտների աղբյուր օգտագործել լեռնահանքային արդյունաբերության արտադրանքը և փայտը, հաղորդում է Associated Press-ը:

Նա առաջարկել է կրճատել էներգետիկային հատկացվող կառավարական սուբսիդիաները, որոնց շնորհիվ Իրանում վառելիքի գինն աշխարհում ամենացածրներից է: Խորհրդարանն այդ գաղափարին հավանություն չի տվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---