Ալժիրում ահաբեկիչների 15 պատանդներին հաջողվել է փախչել

Ալժիրում ահաբեկիչների 15 պատանդներին հաջողվել է փախչել

PanARMENIAN.Net - Ալժիրում ահաբեկիչների կողմից առևանգված 15 հոգու հաջողվել է փախչել, հայտնում է «Ֆրանս պրեսը» տեղական ԶԼՄ-ների վրա հղումով: Ահաբեկիչները պատկանում են «Ալ Քայիդայի» արյունով մակագրվածները» խմբավորմանը:

Ավելի վաղ ասվում էր, որ գերությունից հաջողվել է փախչել 30 մարդու:

Նախօրեին ահաբեկիչները հարձակվել են օտարերկրացի և ալժիրցի մասնագետների վրա, որոնք աշխատում էին գազի հանքավայրում: Պատանդների թվում են ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Ֆիլիպինների, Մալայզիայի քազաքացիներ: Հնարավոր է, որ նրանց թվում կան վիրավորներ և սպանվածներ: Գրոհայինները սպառնում են սպանել պատանդներին, եթե բանակը գրոհի շենքը: Նրանց պահանջների մասին հակասական տեղեկություններ են ստացվում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---