2013թ ոսկու գինը կհասնի ռեկորդային միջին տարեկան ցուցանիշի![]() 17 հունվարի 2013 - 16:36 AMT PanARMENIAN.Net - 2013թ ոսկու միջին տարեկան գինը կհասնի պատմության մեջ առավելագույնի՝ դոլարի վրա ճնշման և ԱՄՆ էկոնոմիկայի կայունության վերաբերյալ մտավախությունների հիման վրա, ենթադրում են GFMS-ի վերլուծաբանները: 2011-ի առաջին կիսամյակի համար ռեկորդային համարվող 1.693 դոլարի ցուցանիշի համեմատ այս տարի այդ թիվը մեկ ունցիայի դիմաց կկազմի 1.775 դոլար: Կանխատեսումների համաձայն, 2013-ի ընթացքում մեկ ունցիայի դիմաց միջին գինը կկազմի 1.847 դոլար, և բարձր կմնա 2014-ի առաջին կիսամյակի ընթացքում: Միևնույն ժամանակ ոսկերչական արտադրությունում պահանջարկն առջին կիսամյակում կարող է նվազել 4.2 տոկոսով՝ հիմնականում ոսկերչական զարդերի խոշորագույն սպառող Հնկաստանի հաշվին: Ոսկու արտահանումն առաջին կիսամյակում կավելանա 1.5 տոկոսով՝ մինչև 1.389 տոննա, կանխատեսում են GFMS-ի վերլուծաբանները, փոխանցում է Reuters-ը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |