Աշոտ Մանուչարյան. Երկիրը կողոպտում են` ծառայելով համաշխարհային կողոպտիչ համակարգի օլիգարխիային![]() 17 հունվարի 2013 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարին նշելու ենք Ղարաբաղյան շարժաման 25-ամյակը: Այս առիթով այսօր ասուլիս էր հրավիրել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա նշեց, որ կոմիտեն անցյալում է, բայց թանգարանային նմուշ չէ:«Ղարաբաղյան շարժումը հնարավորություն տվեց մեզ առաջ անցնել ժամանակից: Այն ցույց տվեց մեզ մարդու և պետության նկարագիր, որին պիտի ձգտենք: Աշխարհի խնդիրներն ու դրանց արտահայտությունը հայաստանում ցույց տվեցին, որ շեղվել ենք մեր ուղուց, բայց պիտի վերադառնանք: Սա գող, ավազակ, հրմշտող մարդկանց աշխարհն է: Ղարաբաղ կոմիտեի շրջանի մարդը ապրում էր վեհ գաղափարներով: Նա իր տնից էր աշխարհին ինչ-որ բան տալիս, այսօր ճիշտ հակառակն է», - ասաց Աշոտ Մանուչարյանը Անդրադառնալով այսօրվա ներքաղաքական զարգացումներին` նա նշեց. «Ամբողջ Հայաստանի քաղաքական դաշտը կուտակման սկզբուքով է գործում և իրենց դարձրել են պետության թշնամին: Նրանք զբաղված են երկիրը կողոպտելով` ծառայելով համաշխարհային կողոպտիչ համակարգի օլիգարխիային: Այսօրվա աշխարհում ընտրություն չկա»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |