ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՎԱԾՔԸ «ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ» Է ԱՆՎԱՆԵԼ15 հուլիսի 2005 - 11:54 AMT PanARMENIAN.Net - «Եթե Ադրբեջանի ղեկավարությունը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղը դիտել որպես հակամարտության կողմ, դա նշանակում է, որ չի ցանկանում կարգավորել խնդիրը»: Այս մասին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության կողմի կարգավիճակն ամրագրվել է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթերում եւ արդեն վաղուց ճանաչվել է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ հենց Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական իշխանությունների ներկայիս պահվածքը, որը հրաժարվում է ընդունել տվյալ փաստը, ԼՂՀ նախագահն անվանել է «ներկայացում» եւ կրկին նշել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության խնդիրը լուծել անհնար է: Մեկնաբանելով Լաչինի մարդասիրական միջանցքի թեման, որը վերջերս բարձրացվում է Բաքվի կողմից, Արկադի Ղուկասյանը նշել է, որ Լաչինը չի կարող փոխզիջման առարկա լինել, քանզի այդ ճանապարհը կապում է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ: «Մենք մեկ քայլ անգամ չենք նահանջել եւ չենք նահանջի մեր ժողովրդի դիրքորոշումից»,- նշել է ԼՂՀ նախագահը: Արկադի Ղուկասյանը կարծիք է հայտնել, որ կարգավորման գործընթացում նկատելի են դրական տեղաշարժեր, որոնք, մասնավորապես, արտահայվում են պաշտոնական Բաքվի դիրքորոշման մեղմացմամբ, որը սկսել է ավելի շատ խոսել խնդրի խաղաղ լուծման եւ Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսության անհրաժեշտության մասին: Նախագահը չի բացառել, որ դիրքորոշման փոփոխությունը կարող է հանդիսանալ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա գործադրվող լուրջ ազդեցության արդյունք: Արկադի Ղուկասյանը դրական է գնահատել կարգավորման գլխավոր` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը քննարկելու Բաքվի պատրաստակամությունը: ԼՂՀ նախագահն օգտակար է անվանել կողմերի ցանկացած որոշում, սակայն միեւնույն ժամանակ «անիմաստ» է անվանել Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքներն իրավունքներում եւ պարտականություններում հավասարեցնելու ադրբեջանական քաղաքական գործիչների փորձերը, տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել |