Հարավկորեական «Ուլջին» ԱԷԿ-ում վթարային անջատման է ենթարկվել ռեակտորներից մեկը

Հարավկորեական «Ուլջին» ԱԷԿ-ում վթարային անջատման է ենթարկվել ռեակտորներից մեկը

PanARMENIAN.Net - Հարավկորեական «Ուլջին» ԱԷԿ-ում վթարային անջատման է ենթարկվել ռեակտորներից մեկը՝ կապված էներգետիկ համակարգի թերությունների հետ, հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը: Korea Hydro & Nuclear Power Co. օպերատոր-ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ռադիացիայի արտահոսքի վտանգ չկա:

«Ուլջին-1» ռեակտորն անջատվել է հունվարի 17-ին, տեղի ժամանակով 11:15 սահմաններում: Ներկայումս այնտեղ հետաքննություն է անցկացվում՝ պարզելու թերությունների պատճառները: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---