Համայնքների նորընտիր ղեկավարների հետ փոխվարչապետը մի շարք ծրագրեր է քննարկել![]() 17 հունվարի 2013 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հունվարի 16-ին և 17-ին աշխատանքային հանդիպումներ ունեցավ հանրապետության քաղաքային և խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարների հետ: Քննարկվեցին 2012թ. համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, համայնքներում տարբեր աղբյուրներով իրականացվող ծրագրերի ընթացքին, կառավարություն-համայնքներ համագործակցությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորեց համայնքների ղեկավարների պատասխանատու գործելաոճը` համայնքային խնդիրների լուծման և բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում: Նա միաժամանակ հայտնեց, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցել առկա խնդիրների լուծման գործում: Գևորգյանը նաև կարևորեց ՏԻ մարմիններ-մարզպետարան- պետական մարմիններ շղթայի արդյունավետ աշխատանքը: Համայնքների ղեկավարները տեղեկություններ ներկայացրեցին ծրագրերի ընթացքի, առկա խնդիրների մասին, իրենց հուզող հարցերի վերաբերյալ ստացան պարզաբանումներ: Այս ամսին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |