Վլադիմիր Պյատենկոն «Բանանցի» նոր գլխավոր մարզիչն է

Վլադիմիր Պյատենկոն «Բանանցի» նոր գլխավոր մարզիչն է

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին «Բանանցը» ուսումնամարզական հավաքի է մեկնելու Կիպրոս: Թիմը բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածին արդեն նախապատրաստելու է ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Պյատենկոն: Վերջինս «Բանանցին» կմիանա Կիրպոսում: Վլադիմիր Պյատենկոյի հետ մեկտեղ «Բանանցի» մարզչական շտաբում աշխատելու են Ալբերտ Կովալյովը, Կարեն Սիմոնյանը, Արթուր Ոսկանյանը և Նիկոլայ Դոնևը:

«Բանանցի» նոր գլխավոր մարզիչը աշխատել է եկել ուկրաինական մի շարք ակումբներում` «Տավրիայում», «Շախտյորում», «Մետալիստում», Դոնեցկի «Մետալուրգում»: Հանդես է եկել նաև ՈՒկրաինայի երիտասարդական հավաքականում:

Մարզչական կարիերան սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», որտեղ 2008-10 թվականներին եղել է գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի օգնականը: Կոստովի հեռանալուց հետո գլխավորել է «Մետալուրգը» մինչև 2012 թվականը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---