Հայաստան-Թուրքմենստան ընկերական հանդիպումը չի կայանա![]() 17 հունվարի 2013 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մարտի 22-ին նշանակված Հայաստան- Թուրքմենստան ընկերական հանդիպումը չի կայանա: Խաղը տեղի չի ունենա, քանի որ Թուրքմենստանի հավաքականը նշված ժամկետներում մասնակցելու է Ասիայի Ֆուտբոլային Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկության ընտրական փուլի հանդիպումներին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել է պաշտոնական նամակ, որում նշված է. «Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է իր խորին երախտագիտությունը մեր երկրների հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու հրավերի համար, սակայն ցավով պետք է նշենք, որ ՖԻՖԱ-ի կողմից Ասիայի Ֆուտբոլային Կոնֆեդերացիայի Գավաթի 2014 թ. խաղարկության ընտրական փուլի հանդիպումների ժամկետների տեղափոխության պատճառով մենք չենք կարող ընդունել ձեր հրավերը: Դրա փոխարեն մենք սիրով առաջարկում ենք հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսի 14-ին կամ մեկ ուրիշ օր»: Հանդիպման հնարավոր նոր ժամկետները ՀՖՖ-ն դեռ չի քննարկել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |