Ավստրալիայի բանկիչը 5-կիլոգրամանոց ոսկու բնակտոր է գտել

Ավստրալիայի բանկիչը 5-կիլոգրամանոց ոսկու բնակտոր է գտել

PanARMENIAN.Net - Ավստրալիայի բնակիչը Մելբուրնից 100 կմ հեռավորության վրա 5-կիլոգրամանոց ոսկու բնակտոր է գտել, որի արժեքը կարող է կազմել կես մլն ԱՄՆ դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ ավստրալական Ballarat Courier պարբերականի վրա հղումով:

Ոսկի որոնողը, որի անունը չի հայտնվում, հայտնաբերել է բնակտորը 60 սմ խորության վրա Մելբուրնից 100 կմ հեռավորության վրա: Նա անմիջապես գնացել է օգտակար հանածոների հատուկ խանութ:

Խանութի սեփականատեր Քորդել Քենթը պատմել է, որ 5 կգ ոսկու շուկայական արժեքը կազմում է մոտ 315 հազար դոլար, սակայն այդ չափի բնակտորները շատ հազվագյուտ են, ուստի Քենթը չի բացառում, որ գինը կարող է հասնել կես միլիոնի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---