ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները արտոնել են ԵՄ առաքելությունը Մալի ուղարկելու ծրագիրը

ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները արտոնել են ԵՄ առաքելությունը Մալի ուղարկելու ծրագիրը

PanARMENIAN.Net - Եվրամիության 27 երկրների ԱԳ նախարարները հինգշաբթի օրը Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ արտոնել են ԵՄ առաքելությունը Մալի ուղարկելու ծրագիրը, հաղորդում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրի Էշթոնի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ծրագրվում է, որ ԵՄ-ն Մալիում իր առաքելությունը կսկսի փետրվարի երկրորդ կեսին կամ մարտի սկզբին: Խոսքը Մալիի մայրաքաղաք Բամակո մոտ 200 զինվորական հրահանգիչներ և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու մասին է: Զինվորականների ընդհանուր թիվը մոտ 500 է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---