Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր ժամը 21:00-ին

Մակեդոնիա-Հայաստան  հանդիպումը կկայանա այսօր ժամը 21:00-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի մրցաշարին:

ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը նշել է, որ թիմը երեկ իր առաջին մարզումն է անցկացրել Սկոպիեում:

« Տղաների տրամադրությունը նորմալ է, բոլորը կազմ ու պատրաստ են, իսկ հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում է միայն Կիպրոսում հանդես եկող Արմեն Դանիելյանը, ով թիմին կմիանա արդեն Բուլղարիայում: Այս պահին պատրաստվում ենք մեկնել Նեգոտինո քաղաք, որտեղ էլ կկայանա ՆՀՀ Մակեդոնիայի և Հայաստանի ֆուտզալի հավաքականների միջև հանդիպումը»,- ՀՖՖ-ին ասել է նա:

Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 21:00-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---