«Հայազն»-ը ընտրության օրը բոլորին դեմ քվեարկելու այլընտրանքային առաջարկ ունի![]() 17 հունվարի 2013 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Նորաստեղծ «Հայազն» կուսակցության հիմնադիր անդամները և համակիրները նախագահի առաջիկա ընտրությանը քվեարկելու են բոլորին դեմ: Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հիմնավորում է իր դիրքորոշումը: «Հայաստանում, անկախությունից ի վեր, ժողովրդի կամքով և սահմանադրական եղանակով իշխանություն չի փոխվել: Ընտրությունից ընտրություն ամրապնդվում է քաղաքացիների համոզմունքն առ այն, որ երկրում օրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել ընդհանրապես անհնար է: Դրան հետևում են համատարած անտարբերությունը քաղաքական գործընթացների նկամամբ, ընտրությունները բոյկոտելու, ինչպես նաև պայքաի այլընտրանքային ուղներ փնտրելու ցանկությունը: Իրոք, Հայաստանում վաղուց ամրագրված միաբևեռ քաղաքական համակարգը թույլ չի տալիս կայանալ, լուսանցք է մղում բոլոր ոչ իշխանական քաղաքական միավորներին: Սակայն, ի ուրախություն մեզ, Հայաստանում ոչ միայն հնարավոր, այլև անխուսափելի է ինչպես իշխանափոխությունը, այնպես էլ հեղափոխությունը, քաղաքական համակարգի փլուզումն ու նորի կազմավորումը: Իհակե, ճգնաժամի գլխավոր պատասխանատուն ժողովրդական կամարտահայտությունը մերժող և իշխանությունը զավթած իշխող վաչախումբն է: Սակայն իշխանության չփոխվելու պատճառը միայն վարչախումբը չէ: Միակ բանը, որ մինչ օրս խանգարել է ազգային պետականության ճգնաժամի հաղթահարմանը, մեր ընդդիմությունն է եղել` իր բոլոր թևերով: Պատահական չէ, որ քաղաքական համակարգի փլուզումը սկսվում է հենց ընդդիմության հին, անարդյոնավետ ձևերի փլուզմամբ, որն ավելի ակնառու դարձավ վերջին խորհրդարանական ընտրութունից հետո և հատկապես նախագահական ընտրության նախօրյակին: «Հայազն» կուսակցությունը չի կամենում բոյկոտել ընտրությունները, քանի որ համոզված է, որ հակառակ զանգվածային ընտրակեղծիքներին, դրանց պայմաներում վարչախմբին հաղթելու թվացյալ ահնարինությանը, այնուամենայնիվ, ընտրութուններն ու դրանց մասնակցելը ունեն շատ կարևոր նշանակություն: «Հայազն» կուսակցությունը ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանի քաղաքական դաշտում ասպարեզից հեռացող ինքնանպատակ և ռևանշիստ, ապագաղափարական և ամբոխվար ընդդիմությանը շուտով փոխարինի ազգային-պետական նոր նպատակներ և գաղափարներ ձևակերպող, արդյունավետ մարտավարությամբ առաջնորդվող, ներքին ժողովրդավարությամբ օժտված նոր ընդդիմություն: Իսկ մինչ այդ մենք շարունակելու ենք դեմ քվեարկել ինչպես իշխանությանը, այնպես էլ հին ընդդիմության մնացորդներին: Հաշվի առնելով, որ հակառակ բազմիցս հնչած պահանջներին, քվեաթերթիկներում բացակայում է բոլորին դեմ քվեարկելու հնարավորությունը, մենք ստիպված ենք լինելու ընտրության օրը կազմակերպել բոլորին դեմ քվեարկելու այլընտրանքային եղանակ»,- ասված է հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |