Հրանուշ Հակոբյանը հանդիպել է սիրիահայ լողորդուհի Սերլի Մուշեղյանի հետ

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է  սիրիահայ  լողորդուհի Սերլի Մուշեղյանի հետ

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է 11-ամյա սիրիահայ լողորդուհի Սերլի Մուշեղյանի հետ:

Վերջին 2 ամիսների ընթացքում Մուշեղյանը հնարավորություն է ունեցել անվճար մարզվել Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում: Մարզումների արդյունքում նա Հայաստանի լողի պատանեկան առաջնության վերջին 4 մրցաշարերում հաղթող է ճանաչվել՝ դառնալով հաղթող:

Հակոբյանը, շնորհավորելով նրան և վստահություն հայտնել, որ նման տեմպերով հաղթանակներ կնվաճի նաև միջազգային ասպարեզում: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ սիրիահայերն աստիճանաբար ինտեգրվում են հայաստանյան կյանքին, ինչի վկայութույնը նաև երեխաների արտադպրոցական առօրյայի կազմակերպումն ու գրանցած հաջողություններն են: Այսուհետ սիրիահայ պատանիներին «Դինամո» մարզադաշտում անվճար կերպով մարզումների հնարավորություն է տրվել: Իսկ Դավիթ Համբարձումյանի մարզադպրոցի տնօրինությունը, ընդառաջելով ՀՀ սփյուռքի նախարարության խնդրանքին, որոշում է կայացրել շնորհալի սիրիահայ մարզիկների մարզումները կազմակերպել անվճար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---