Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ դիտորդական խմբին![]() 17 հունվարի 2013 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը և նախընտրական շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի հատուկ հանձնաժողովի կողմից ձևավորված և Նորվեգիայի «Եվրոպական ժողովրդավարներ» խմբի ներկայացուցիչ Կարին Վոլդսեթի գլխավորած պատվիրակության հետ: Այն կազմված է ԵԽԽՎ բոլոր հինգ քաղաքական ուժերը ներկայացնող մեկական անդամից, ինչպես նաև Մշտադիտարկման հանձնաժողովի երկու համազեկուցողներից: Պատվիրակությունը Հայաստան է այցելել նախընտրական շրջանում դիտորդական առաքելությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները ներկայացրել են փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նախաշեմին երկրում ստեղծված իրավիճակը և ընտրություններից առաջ ու դրանց ընթացքում իշխանությունների հնարավոր խախտումները կանխելու ուղղությամբ նախընտրական շտաբի իրականացնելիք գործողությունները: Դիտորդներին տրամադրվել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ավելի վաղ ՀՀ գործող նախագահ և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղարկված նամակը, որում 15 կետերի շրջանակում առաջարկվում էին որոշակի քայլեր՝ վերջին 20 տարում առաջին ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացման համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |