Մեկնարկում է «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտարարում է «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն։ Մրցանակաբաշխության նպատակն է զարգացնել ժամանակակից հայ թատերգությունը, ի հայտ բերել այս ժանրում ստեղծագործող նոր անունների, թատերգության ժամանակակից ուղղություններ բացահայտել և աջակցել նոր պիեսների բեմադրությանը:

Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և Սփյուռքից։

Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ՝ առանց ժանրային սահմանափակման, արևելահայերեն և արևմտահայերեն։

Լավագույն աշխատանքները կընտրվեն 7 հոգուց բաղկացած ժյուրիի կողմից, որի անդամները մրցույթին մասնակցելու իրավունք չունեն:

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է` 2013 թ. ապրիլի 15-ը:

Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2013թ. հունիսի 15-ին։

Մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղի արժանացած պիեսը Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ կբեմադրվի: Սահմանված են մի շարք մրցանակներ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---