Վեյկ-ան-Զեե. Լևոն Արոնյանը իր առաջին հաղթանակն է տարել![]() 17 հունվարի 2013 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում խաղարկվում են 5-րդ տուրի պարտիաները: Գլխավոր մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը իր առաջին հաղթանակն է տարել: Արոնյանը սև խաղաքարերով ուժեղ է գտնվել Հոլանդիայի ներկայացուցիչ Իվան Սոկոլովից: Շախմատիստների հանդիպումն ավարտվել է 24-րդ քայլին: Հաղթանակից հետո Արոնյանը վաստակել է 2.5 միավոր և բարձրացել 4-րդ հորիզոնական: Այս տուրում ոչ ոքի է ավարտվել Մանգուս Կարլսեն- Վիշվանթան Անանդ պարտիան: Մյուս պարտիաները շարունակվում են: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |