ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՓԱՍՏՈՐԵՆ ՉԵՆ ԽԱՆԳԱՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ15 հուլիսի 2005 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրությունում ուղղումներ մտցնելու վերաբերյալ հանրաքվեն եւ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում փաստորեն չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա, թե ինչ կլինի իրականում ես չեմ կարող վաղօրոք ասել: Այս մասին Երեւանում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Իր հերթին, ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը նշել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումն անկախ էր եւ բաց, որի ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ կողմերի մոտեցումները, կարգավորման տարբեր տեսակետների մանրամասներ: Նրա խոսքերով` երկու ամիս համանախագահները փորձում են մշակել հակամարտության ապագա կարգավորման հիմնական սկզբունքների ձեւակերպումները: Որոշ հարցերում կան առաջխաղացումներ, ուրիշ հարցեր դեռեւս պահանջում են հստակեցումներ, եւ հիմնական աշխատանքը տարվում է ձեւակերպումների ուղղությամբ: Նա նաեւ նշել է, որ չի եղել այնպիսի այցելություն տարածաշրջան, որի ընթացքում համանախագահները չհանդիպեին Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Նրա խոսքերով` այդ հանդիպումները միշտ հետքրքիր են անցնում: Համանախագահների համար ձեւակերպումների ուղղությամբ աշխատելիս կարեւոր է իմանալ եւ հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը: Պատասխանելով այն հարցին, թե կողմերը կոնկրետ ինչ հարցերում են համաձայնություն ձեռքբերել` Մերզլյակովը նշել է, որ համանախագահներն իրենց աշխատանքում պահպանում են գաղտնիության սկզբունքը եւ ավելացրել է, որ տվյալ պահին կողմերը քննարկում են կարգավորման հիմունքների մասնիկները: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը |