Ադրբեջանը կընդլայնի ռազմական համագործակցությունն ԱՄՆ հետ![]() 17 հունվարի 2013 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական Քեթլին Հիքսի գլխավորած պատվիրակությունը: Ամերիկացի հյուրն ասել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Ադրբեջանի խաղաղապահական առաքելությունն Աֆղանստանում և այն ավանդը, որն այդ երկիրն ունի տվյալ առաքելությունում: Հիքսի խոսքով, ԱՄՆ հետաքրքրված է երկու երկրների միջև ռազմական ոլորտում կապերն ընդլայնելու հարցում՝ դրանք ռազմավարական համագործակցության հասցնելով: Նմանատիպ համոզմունք է արտահայտել նաև Ալիևը: Մի շարք փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն պատրաստ է Ադրբեջանին միավորել Հյուսիսային Իրանի տարածքները՝ Իրանի դեմ ռազմական օպերացիա իրականացնելիս Արևմուտքի դաշնակիցը դառնալու փոխարեն, փոխանցում է Ռոսբալթը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |