Բարձրաստիճան պաշտոնյաները հնարավոր է` էթիկայի միասնական համակարգ ունենան17 հունվարի 2013 - 19:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ և Եվրոմիության SIGMA համատեղ նախաձեռնության ավագ խորհրդատու Սկավիեր Սիստերնասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ դատախազության համակարգում դատախազների էթիկայի կանոններին վերաբերող հիմնահարցեր: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, բարձր գնահատելով համատեղ նախաձեռնության կարևորությունը, նշել է, որ դատախազների էթիկայի կանոնները կարգավորված են գործող օրենսդրությամբ, իսկ դրանց պահպանումն ուղղակիորեն գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում: Գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է «Դատախազի վարքագծի կանոնագիրքը»` նշելով, որ այդ կանոնագիրքը հստակ սահմանում է դատախազի վարքագծի հիմնարար սկզբունքները, դատախազի վարքագծի կանոններն ինչպես պաշտոնեական հարաբերություններում, այնպես էլ` արտապաշտոնեական հարաբերություններում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դատախազների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի կազմավորման և գործունեության ընթացակարգերին: Փորձագետների կողմից բարձրացվել են մի շարք կարևոր հարցադրումներ` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, մասնավորապես` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի միասնական համակարգի անցնելու նպատակահարմարության մասին: Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ հետագա համագործակցությունը կնպաստի դատախազի վարքագծի կամ էթիկայի կանոնների կիրառման արդյունավետությանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |