Լևոն Արոնյան. Շատ ուրախ եմ Վեյկ-ան-Զեեում առաջին հաղթանակիս համար![]() 17 հունվարի 2013 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Վեյկ-ան-Զեեի 5-րդ տուրում Իվան Սոկոլովի (Հոլանդիա) նկատմամբ առավելությունից հետո, Լևոն Արոնյանը խոստովանել է, որ շատ ուրախ է հաղթանակի համար: «Իհարկե հաճելի է, որ կարողացա առաջին հաղթանակը տանել այս մրցաշարում: Իմ մրցակիցը մեծ սխալ թույլ տվեց, ինչից հետո կարողացա նախաձեռնությունն իմ ձեռքը վերցնել և հաղթել»,-ասել է Արոնյանը: Հաղթանակից հետո հայ շախմատիստը հավաքել է 2.5 միավոր և տվյալ պահին զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Նա առաջատարներից ետ է մնում 1 միավորով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |