Հայաստանը «Եվրատեսիլ-2013»-ին կներկայանա մայիսի 16-ին` 2-րդ կիսաեզրափակչում

Հայաստանը «Եվրատեսիլ-2013»-ին կներկայանա մայիսի 16-ին` 2-րդ կիսաեզրափակչում

PanARMENIAN.Net - Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի մասնակից երկրների տեղաբաշխման վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանը կներկայանա մայիսի 16-ին` 2-րդ կիսաեզրափակչում:

Մայիսի 14-ին կայանալիք առաջին կիսաեզրափակիչում ելույթ կունենան Դանիայի, Խորվաթիայի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Սլովենիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, Լիտվայի, Սերբիայի, Իռլանդիայի, Բելառուսի, Կիպրոսի, Մոնտենեգռոյի, Բելգիայի և Մոլդովայի ներկայացուցիչները:

Իսկ մայիսի 16-ին կերգեն նաև Լատվիայի, Ադրբեջանի, Մալթայի, Իսլանդիայի,Սան Մարինոյի, Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Բուլղարիայի, Իսրայելի, Նորվեգիայի, Ալբանիայի, Հունգարիայի Շվեցարիայի, Վրաստանի, Հունաստանի և Ռումինիայի մասնակիցները:

Եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին: Եվրատեսիլ երգի մրցույթի խորհրդանիշը կլինի թիթեռ, իսկ նշանաբանը՝ «We Are One»:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---