Բակո Սահակյանը Վարդան Արամյանի հետ քննարկել է ֆինանսական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությունը![]() 17 հունվարի 2013 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը` նախարարի տեղակալ Վարդան Արամյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կենսաթոշակային բարեփոխումներին: Նախագահը նշել է, որ կենսաթոշակային համակարգը հանդիսանում է սոցիալական ապահովության կարևորագույն բաղադրամասերից մեկը, որն առնչվում է թե տնտեսական և թե բարոյական մի շարք գործոնների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այդ իսկ պատճառով համակարգում բարեփոխումների իրականացումն ինքնին պահանջում է հավասարակշռված ու համակարգված մոտեցում: Երկրի ղեկավարը կարևորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը և այս գործընթացում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |