ԲԱՔՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹՇՆԱՄԻՆ ՉԷ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանին չպետք է անհանգստացնի Եվրոպայում հայ-թուրքական բանակցությունները, Թուրքիան կողմնակալորեն է վերաբերվում Հայաստանի գործողություններին, սակայն Հայաստանը Թուրքիայի թշնամին չէ»,- հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին : «Թուրքիան եւ Հայաստանն ունեն գործնական պարտավորություններ: Հայերը ժամանում են Թուրքիա, մենք պետք է լուծենք ավիա թռիչքների հարցը»,- հայտարարել է թուրք դիվանագետն` ավելացնելով, որ «երկխոսությունն անխուսափելի է»: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանում Թուրքիայի դեսպանության բացակայության պատճառով կողմերը փորձում են հաստատել անուղղակի երկխոսություն, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---