ԵԽԽՎ պատվիրակությունը մտահոգված է ընտրացուցակներում առկա էական անճշտություններով17 հունվարի 2013 - 23:07 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը մտահոգված է Հայաստանում ընտրական գործընաթցի նկատմամբ հետաքրքրության և վստահության համընդհանուր պակասով: ԵԽԽՎ պատվիրակությունը հատկապես մտահոգված է ընտրացուցակներում առկա էական անճշտություններով, քանզի ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎդիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար, Նորվեգիայից Քնութ Փեդեր Վոլդսեթը : «Պատվիարկությունը նաև հիասթափված էր տեսնելով, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել»,- ասաց պատվիրակության ղեկավարը: Նա նաև նկատեց, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ ընտրողները մեծ հետաքրքրություն չունեն ընտրությունների նկատմամբ, ինչը, ըստ նրա, շատ մտահոգիչ է: «Մտահոգիչ է նաև, որ որոշ քաղաքական խոշոր ուժեր, որոնք խորհրդարանական ընտրություններին օրինակ հավաքել էին մոտ 30 տոկոս, թեկնածու չառաջադրեցին նախագահական ընտրություններում»,- ընդգծեց Քնութ Փեդեր Վոլդսեթը: Ըստ նրա՝ այս հանգամանքը նույնպես ազդել է ընտրողների վրա, ինչպես նաև՝ ստվեր է նետում սպասվող ընտրությունների վրա: «Հետևաբար՝ պետք է վերականգնել քաղաքացիների հավատը, հատկապես, համապետական նման ընտրությունների նկատմամբ»: Նա նշեց, որ ԱԺ ընտրություններից հետո ընտրողների նկատմամբ ճնշումների և վարչական ռեսուրսի օգտագործումն դեպքերն արդեն շտկվել է: Քնութ Փեդեր Վոլդսեթը հույս հայտնեց, որ բոլոր թեկնածուների համար կստեղծվի հավասար դաշտ, ինչպես նաև՝ հավասարաչափ լուսաբանում: ԵԽԽՎ պատվիրակությունն արդեն հանդիպումներ է ունեցել գործող նախագահ Սերժ Սարգսյանի, նախագահի մյուս թեկնածուների, ԿԸՀ նախագահի, ԱԳ նախարարի հետ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |