ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին առնվազն 50 մլն դոլար հատկացնել Հայաստանին 2014 ֆինանսական տարում18 հունվարի 2013 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ավելացնել Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալն ու ընդլայնել հայ-ամերիկյան առևտրի զարգացման ծրագրերը: Կոնգրեսականների գրասենյակներ ուղարկված նամակներում ANCA-ն բերում է միջազգային մի շարք կազմակերպությունների զեկույցները Հայաստանի մասին: Մասնավորապես, նամակում ասվում է. «ՀԲ Doing Business 2013 զեկույցում Հայաստանը գրավել է 32-րդ տեղը բիզնեսի համար առավել բարենպաստ երկրների շարքում, 11-րդը՝ երկրում բիզնես բացելու համար բարենպաստ երկրների շարքում և 4-րդը՝ սեփականությունը գրանցելու համար բարենպաստ երկրների ցանկում: Տնտեսական ազատությունների The Wall Street Journal և Heritage Foundation համատեղ զեկույցում Հայաստանը 38-րդ դիրքում է, իսկ 43 եվրոպական երկրների շարքում զբաղեցրել է 17-րդ տեղը՝ առաջ անցնելով Բելգիայից, Ֆրանսիայից ու Իսպանիայից: Միջազգային տնտեսական համաժողովի The Global Enabling Trade Report 2012 զեկույցում Հայաստանը 59-րդն է 132 երկրների շարքում և 13-րդը՝ շուկայի հասանելիության առումով: Price Waterhouse Cooper ընկերությունների միջազգային ցանցը Doing Business-ի իր վերջին զեկույցում նշում է, որ «Հայաստանում խրախուսվում են օտարերկրյա ներդրումներն ու առևտուրը: Հայաստանում համեմատաբար հեշտ է հիմնել սեփական բիզնեսը»: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան Հայաստանին հատկացնում է 97-րդ տեղը առևտրային քաղաքականության և բիզնես հիմնելու բարենպաստության առումով և 91-րդը՝ կանոնակարգման որակով: Freedom House-ը իր «Ազատությունն աշխարհում» զեկույցում քաղաքական իրավունքների վարկանիշով Հայաստանին զետեզել է 5-րդ տեղում»: Նամակում նաև ասվում է, որ Հայաստանը ԱՄՆ հուսալի գործընկերն է անվտանգության ապահովման ոլորտում, մասնակցում է խաղաղապահ առաքելությունների Իրաքում, Աֆղանստանում ու Կոսովոյում: ANCA, Հայաստանում գործող մի շարք կազմակերպությունների հետ մեկտեղ, որոնց թվում են նաև Microsoft, FedEx, NASDAQ-ը, կոչ են անում առանձնակի ուշադրություն դարձնել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը, որպես կոնկրետ խնդիր նշելով բանակցությունները Առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագրի (TIFA) վերաբերյալ: Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը, գագաթնակետին հասնելով 2003թ., երբ այն կազմեց 174 մլն դոլար, վերջին երկու տարիներին գնալով նվազել է՝ հասնելով վերջին առաջարկին՝ 45 մլն դոլարի: ANCA-ն կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին առնվազն 50 մլն դոլար հատկացնել Հայաստանին 2014 ֆինանսական տարում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |