ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները ծրագրում են օգոստոսի 22-ին Մոսկվայում քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եւ նախապատրաստել օգոստոսի 26-ին երկու երկրների նախագահների հանդիպումը Կազանում: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: «Վարշավայում կայացած հանդիպումից հետո նախագահները արտաքին գործերի նախարարներին հանձնարարեցին համաձայնեցնել առանձին կոնկրետ մանրամասներ: Դա դյուրին չէ, ուստի այն հարցերը, որոնց շուրջ մենք չենք կարողանա համաձայնության հասնել, կներկայացվեն նախագահների դատին»,- նշել է նախարարը: «Ես համաձայնություն եմ տվել հանդիպման անցկացմանը, եւ այժմ սպասում եմ հայկական կողմի պատասխանին»,- ասել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---