WADA-ի նախագահը չի վստահում Լենս Արմսթրոնգի խոսքերին, ով խոստովանել է դոպինգ օգտագործելու մեջ![]() 18 հունվարի 2013 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) նախագահ Ջոն Ֆեյհին հայտարարել է, որ չի վստահում Լենս Արմսթրոնգի խոսքերին, ով խոստովանել է դոպինգ օգտագործելու մեջ: Հեծանվորդն Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ 1999-2005թթ. նա տարբեր տեսակի դոպինգներ է ընդունել: WADA-ի ղեկավարի խոսքով, Արմսթրոնգի խոստովանությունը հարմար միջոց է իր գործողություններն արդարացնելու համար, ինչն իրականում խարդախություն է: Ֆեյհին նշել է, որ հեծանվորդի խոսքերը նրան վստահություն չեն ներշնչում: «Արմսթրոնգը սխալ է եղել, նա խաբել է, և ոչ մի արդարացում չկա նրան, ինչ նա արել է»,- ասել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |