Twitter-ը 2014-ի ԱԱ-ից և 2016-ի Օլիմպիադայից առաջ ներկայացուցչություն կբացի Սան Պաուլուում![]() 18 հունվարի 2013 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Twitter միկրոբլոգների ծառայությունը պլանավորում է ներկայացուցչություն բացել բրազիլական Սան Պաուլու քաղաքում, ինչը թույլ կտա ռեսուրսի ադմինիստրացիային ավելի սերտ շփման մեջ մտնել այդ երկրի օգտատերերի հետ: Այդ մասին հաղորդել է Բրազիլիայում Twitter-ի ղեկավար Գիլյերմե Ռիբենբոիման: Բրազիլիան արդեն մեծությամբ երկրորդ շուկան է ԱՄՆ-ից հետո աքաունթների քանակով: Ծառայության բրազիլացի օգտատերերի ընդհանուր թիվը գերազանցում է 40 միլիոնը: Բրազիլիայում Twitter-ի գրասենյակ բացելու պատճառները կարող են լինել նաև երկու խոշոր սպորտային միջոցառումները` 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և 2016-ի Օլիմպիական խաղերը: Լոնդոնի Օլիմպիադայի ընթացքում Twitter-ի օգտագործողները հրապարակել են 150 մլն հաղորդագրություն, ինչը ցույց է տվել ծառայության գովազդային հնարավորությունները բիզնեսի ներկայացուցիչների համար: Բրազիլիայում Twitter-ի ներկայացուցչությունն ընկերության առաջին պաշտոնական գրասենյակը չէ ԱՄՆ սահմաններից դուրս, ավելի վաղ գրասենյակներ են բացվել Բեռլինում, Լոնդոնում և Դուբլիում: Բրազիլիայում ներկայացուցչություն ունի նաև աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |