ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՅԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԱՎԵԼ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ՔԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ-ԻՆ

PanARMENIAN.Net - Գերմանիայի քրիստոնեասոցիալական միություն կուսակցության Եվրախորհրդարանի փոխնախագահ Ինգո Ֆրիդրիխը թուրք-գերմանական լրագրողական ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին շրջանում խիստ նվազել է Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության հավանականությունը: Ֆրիդրիխն ասել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում որեւէ խնդիր չկա, սակայն, այդ հարցը պետք է բազմակողմանիորեն քննարկել եւ լավ կշռադատել: Նա նաեւ հավելել Է, որ Թուրքիայի համար անդամակցության փոխարեն արտոնյալ գործընկերության առաջարկն ավելի հավանական է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---