Ըստ նախնական տվյալների, Ալիժիրում պատանդների թվում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել18 հունվարի 2013 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ըստ Ալժիրի ԱԳՆ-ից ստացված նախնական տեղեկությունների, երկրի հարավ-արևելքում նավթագազային օբյեկտում պատանդ վերցված օտարերկրացիների թվում Հայաստանի քաղաքացի չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Չորեքշաբթի առավոտյան «Ալ Քայիդայի» հետ կապ ունեցող մի քանի տասնյակ գրոհայիններ հարձակվել են նավթային ոլոտի աշխատակիցների բնակելի համալիրի վրա Ալժիրի հարավ-արևելքում: Ահաբեկիչները պատանդ են վերցրել 40 օտարերկրացիների ու տեղաբնակների: Հինգշաբթի օրը Ալժիրի բանակն ավարտեց գրավված օբյեկտի ազատագրման գործողությունը: Հակաահաբեկչական գործողության զոհ դարձան 30 պատանդներ, այդ թվում 7 օտարերկրացի քաղաքացիներ: Ավելի վաղ Ալժիրի հեռուստատեսությունը հայտնել էր, որ գործողության արդյունքում զոհվել է 4 օտարերկրացի՝ Բրիտանիայի երկու քաղաքացի և երկու ֆիլիպինցի: Ըստ նոր տվյալների, զոհերի թվում են նաև երկու ճապոնացի և ֆրանսիացի: Ըստ նույն աղբոյւրի, Ալժիրի ուժային կառույցները ոչնչացրել են առնվազն 11 գրոհայինների, որոնց թվում կան եգիպտացի, թունիսցիներ, լիբիացիներ, Մալիի և Ֆրանսիայի քաղաքացիներ: Ալժիրի ներքին գործերի նախարար Դահու ուլդ Կաբլիան հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումը երկիր է ներթափանցել Լիբիայից: Ավելի վաղ իրենք գրոհայինները հայտարարել էին, որ «Ալ Քայիդայի» անդամներ են ու եկել են Մալիի հյուսիսից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |