ՊՆ. Տարածաշրջանը մնում է լարված, դրան է նպաստում նաև Ադրբեջանի սադրիչ պահվածքը![]() 18 հունվարի 2013 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Զինված ուժերը ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատեց, որ ՀՀ ԶՈւ գործունեությունը, համագործակցելով ԼՂ Պաշտպանության բանակի հետ, ուղղված է Հայաստանի և ԼՂ անվտանգության պահպանմանը: Մենք այս տարի ևս լիարժեքորեն կիրականացնենք մեր առաքելությունը»,- ասաց նախարարը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությանը, Սեյրան Օհանյանը նկատեց, որ պատերազմ սկսելու առիթներ միշտ էլ կարող են լինել: «Տարածաշրջանը մնում է լարված, և դրան է նպաստում նաև Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, սպառազինությունների մրցավազքը, սադրիչ գործողություններն ու հայտարարությունները: Ներկա իրավիճակում, սակայն, պատերազմի սկսման հավանականությունը մեծ չէ»,- ասաց նա: Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներին՝ Սերյան Օհանյանը ևս մեկ անգամ նշեց. «Վերջնական որոշում ընդունելուց հետո ՀՀ ՀՕՊ և օդային ուժերը կապահովեն քաղաքացիական ինքնաթիռների պլանավորված գործողությունները և թռիչքները»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |