«Աքիլլես» կենտրոնի ղեկավարը չի բացառել Ամանորի շրջանում տեխզննման կտրոնների հետ կապված չարաշահումները

«Աքիլլես» կենտրոնի ղեկավարը չի բացառել Ամանորի շրջանում տեխզննման կտրոնների հետ կապված չարաշահումները

PanARMENIAN.Net - 2012-ի դեկտեմբերի 20-ից «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն են ստացվել բողոքներ Հայաստանի բանկերում տեխնիկական զննման կտրոնների բացակայության մասին: Այդ մասին հունվարի 18-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: «Արդեն 2012-ի դեկտեմբերի 25-ից բողոքները սկսել են զանգվածային բնույթ ընդունել և մենք փորձել ենք պարզել, թե ինչն է պատճառը»,- ասել է նա:

Պարզվել է, որ տեխզննման կտորնների պակասի խնդիրը թաքնվում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատանքում: Իր կողմից գերատեսչությունը հայտարարել է, որ արդեն բաժանվել են լրացուցիչ կտրոններ, սակայն, Էդուարդ Հովհաննիսյանը չի բացառել տեխզննման կտրոնների չարաշահումը:

Այնուամենայնիվ, «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը դիմել է Ճանապարհային ոստիկանություն, որպեսզի այս շրջանում տուգանքներ չկիրառվեն, առավել ևս, որ վարորդները դեռ պետք է վճարեն գույքահարկ:

«Ես զանգահարել եմ ՃՈ, որտեղ ինձ հաղորդել են, որ մինչև փետրվարի 1-ը տեխզննման կտրոնի բացակայության համար տուգանքներ չեն սահմանվի»,- ասել է նա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---