ՊՆ. Ծնողը պետք է հանգիստ լինի, որ իր որդին խրամատում հերթապահության անպատրաստ չի կանգնի![]() 18 հունվարի 2013 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստանում է 2013-ին շարունակել անհաշտ պայքար մղել զինված ուժերում արատավոր երևույթների դեմ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը հայտնեց, որ պետք է պայքարել բանակ ներթափանցող արատավոր երևույթների դեմ` հանցագործություններ, փողոցային բարքեր: «Պետք է վերացնել հանցագործ աշխարհին հատուկ հայհոյանքով երդվելու, «հայհոյանք դնելու» անպատիվ սովորույթը, անհանդուրժողականությունը: Յուրաքանչյուր օղակում ֆունկցիոնալ պարտականությունների կատարման բարձր աստիճան պետք է լինի»,- ասաց նախարարը: Սեյրան Օհանյանը կարևորում է զորակոչի թափանցիկ, արդար և անթերի անցկացումը, ինչը կխորացնի բանակ-հասարակություն կապը: Կարևոր է նաև բանակում բուժսպասարկման, սննդի, համազգեստի հարցերը: Նրա խոսքով` իր նպատակն է, որ յուրաքանչյուր ծնող հանգիստ լինի, որ իր որդին քաղցած չի մնա բանակում, չի սառչի, անպատրաստ` առանց տեսական ու գործնական գիտելիքների, չի կանգնի խրամատում հերթապահության: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |