«Էյչ-Էս-Բի-Սի»-ին 2012թ. 155 հազար ԱՄՆ դոլար է ուղղել «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ»-ին18 հունվարի 2013 - 17:05 AMT PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի»-ին լրացուցիչ ԱՄՆ 15 միլիոն դոլար է հատկացրել կրթության միջոցով լուծելու համար երեխաների աղքատության և երիտասարդների գործազրկության խնդիրը: «Էյչ-Էս-Բի-Սի»-ի կողմից «Future First»-ին՝ «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի հիմնական և գլոբալ կրթական ծրագրին տրամադրված լրացուցիչ ԱՄՆ 15 միլիոն դոլարը նպատակ ունի կրթության միջոցով լուծել երեխաների աղքատության և երիտասարդների գործազրկության խնդիրը: Լրացուցիչ ներդրման միջոցով 26 երկրներում կիրականացվեն ավելի քան 50 ծրագրեր՝ «Էյչ-Էս-Բի-Սի» տասնամյա (2006-2016) ընդհանուր նվիրատվությունը հասցնելով ԱՄՆ 40 միլիոն դոլարի: Լրացուցիչ միջոցներից ԱՄՆ 155 հազար դոլար 2012թ.-ին ուղղվել է «Հայաստանի Մանուկներ Հիմնադրամ»-ին (ՀՄՀ), հնարավորություն ընձեռելով Արմավիր մարզի անապահով ընտանիքների 1200 երեխաների անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ձեռք բերել, իրենց ապագա աշխատանքն ապահովելու համար: «ՀՄՀ»-ն իր գործունեությունը սկսել է 2000թ.-ից, ենթակառուցվածքային և կրթական ծրագրեր իրականացնելով Հայաստանի գյուղերում՝ կենտրոնանալով դպրոցների վրա: 2012թ.-ի ընթացքում, բացի գումարային աջակցությունից «Էյչ-Էս-Բի-Սի» Հայաստանը նաև մասնակցել է «ՀՄՀ» այլ ծրագրերի իրականացմանը՝ համակարգիչներ տրամադրելով Արմավիրի Քարակերտ և Լեռնագոգ գյուղերի վերանորոգված դպրոցների ստեղծագործարանների և դասարանների համար: Բացի այդ, «Future First» ընթացիկ ծրագրի շրջանակներում ևս ԱՄՆ 35 հազար դոլար է տրամադրվել «Օրրան» բարեգործական ՀԿ-ին, 2013թ.-ի ընթացքում Երևանի կարիքավոր ընտանիքների 70 երեխաների համար կյանքի համար անհրաժեշտ հմտություններ սովորեցնող դասընթացներ իրականացնելու համար: «Ուրախ եմ և հպարտ, որ շնորհիվ Հայաստանում «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներկայությանը, տարեցտարի մենք կարողանում ենք օգնել ավելի մեծ քանակությամբ հայ երեխաների: Մեր նպատակն է կրթության հնարավորություններ ստեղծել այն երեխաների համար ովքեր դրանից զրկված են», ասել է «Էյչ-Էս-Բի-Սի» Հայաստան-ի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը: «Էյչ-Էս-Բի-Սի-ն հավատացած է, որ կրթությունը աղքատության և անհավասարության դեմ պայքարելու ամենահզոր գործիքներից մեկն է: Մեզ հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջոցով, «Future First»-ը իրապես փոխում է կարիքավոր երեխաների ապագայի հանդեպ պատկերացումները, նրանց հույսերը, երազանքներն ու ձգտումները», ասել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի Նախագահ Դուգլաս Ֆլինտը: Ընդհանուր առմամբ ԱՄՆ 40մ դոլար նվիրատվություն տաս տարիների ընթացքում: Շուրջ կես միլիոն կարիքավոր երեխաներ ունեն կրթության և կյանքի համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ 2006թ.-ին մեկնարկած ծրագրի շրջանակներում ԱՄՆ 400 հազար դոլարի ներդրում Հայաստանում՝ ուղղված օգնելու 3000 երեխաների Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |