«Կանաչ ու սև. արցախյան օրագիր»-ը՝ նաև թուրքերենով![]() 18 հունվարի 2013 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Երևանում լույս է տեսել լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գիրքը թուրքերենով: Հեղինակի այս աշխատությունը 2008 թվականի օգոստոսից ի վեր ունեցել է յոթ հրատարակություն, այդ թվում՝ արևելահայերեն, արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և թուրքերեն: Թուրքերեն հատորի թարգմանիչը և խմբագիրը Տիրան Լոքմագյոզյանն է: Այս տարի լրանում է Արցախյան շարժման 25-ամյակը, սակայն առաջին անգամ է Արցախի պատմության, պատերազմի ու բանակցային գործընթացի մասին համապարփակ աշխատություն հրատարակվում թուրքերենով հայ հեղինակի կողմից: Թարգմանության ընթացքում որոշ հատվածներ, որոնք վերաբերում են Հայաստանի ներքաղաքական վիճակին, ինչպես նաև պատերազմին չառնչվող այլ մանրամասներ, կրճատվել են, որպեսզի թուրք ընթերցողը ավելի սահուն կարդա գիրքը: «Առաջիկայում ես մտադիր եմ թուրքերեն թարգմանել նաև իմ երկրորդ գիրքը՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը», որը հայերենով հրապարակվել է 2012 թվականի մարտին: Այն Հայաստանի և Թուրքիայի, հայերի ու թուրքերի հարաբերությունների մասին է՝ սկսած 1918-ից, մինչև մեր օրերը: Ես շնորհակալություն եմ հայտնում թուրք ընթերցողներին, որոնք կկարդան այս հատորը և կսպասեն իմ երկրորդ՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գրքի թուրքերեն թարգմանությանը», գրքի առաջաբանում գրել է Հակոբյանը: «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գիրքը հետաքրքրություն է առաջացրել նաև թուրք հրատարակիչների շրջանում: Սպասվում է, որ այն առաջիկայում կունենա թուրքերենով երկրորդ հրատարակություն Ստամբուլում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |