Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը ձյան տեղումների պատճառով չեղյալ է համարել մոտ 200 չվերթ

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը ձյան տեղումների պատճառով չեղյալ է համարել մոտ 200 չվերթ

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի ղեկավարությունը ձյան տեղումների պատճառով չեղյալ է համարել մոտ 200 չվերթ, ուրբաթ օրը հաղորդել է BBC-ն:

Ավելի վաղ փակվել էր օդանավակայանի հյուսիսային թռիչքուղին: Մինչ այդ օդանավակայանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ տարվում են ձյան մաքրման աշխատանքներ:

Օդանավակայանի ղեկավարությունը որոշել է մեծացնել չվերթերի միջև ընկած ժամանակահատվածը՝ ելնելով անվտանգության նկատառումներից, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---